Պարանոցի ողեր 

 

Դիսկերի արհեստական փոխարինման պրոցեդուրան կիրառվում է պարանոցի և գոտկատեղի շրջանի դիսկերի դեգեներատիվ հիվանդությունը բուժելու համար: Դա արվում է ցավերը նվազեցնելու և ողնաշարի շարժունակությունը պահպանելու նպատակով: Վիրահատության ժամանակ բժիշկը կհեռացնի դիսկը և կվերականգնի դրա բարձրությունը՝ դիսկի փոխարեն տեղադրելով պատվաստանյութ, որը շարժունակության ներուժ է հաղորդում: Սեղմեք այստեղ՝ բեռնելու Adobe Acrobat ֆորմատի ձև, որում տեղեկություններ կան պարանոցի դիսկերի արհեստական փոխարինման մասին:   

 

Պարանոցի առաջային դիսկէկտոմիան և հոդակապումը (ACDF) վիրահատություն է, որը կիրառվում է պարանոցի այնպիսի խնդիրների բուժման համար, ինչպիսիք են պարանոցի ռադիկուլոպաթիան, դիսկերի ճողվածքները, կոտրվածքներն ու ողնաշարի անկայունությունը: Այդ պրոցեդուրայի ընթացքում վիրաբույժը պարանոց է մուտք գործում դիմացից (առաջային շրջանից) և հեռացնում ողնաշարի դիսկը (դիսկէկտոմիա): Դիսկի վերևում և ներքևում գտնվող ողերն իրենց տեղում են պահվում ոսկրի փոխպատվաստանյութով, երբեմն էլ մետաղային սարքով: Դրա նպատակն է օգնել, որ ոսկրերը ձուլվեն՝ դառնալով մեկ ամբողջական ոսկր: Դա կոչվում է հոդակապում, իսկ բժշկական լեզվով՝ արթրոդեզ: Պարանոցի ետևից վիրահատումն ավելի հաճախ կիրառվում է պարանոցի կոտրվածքների դեպքում: Այդ պրոցեդուրան կոչվում է պարանոցի հետին հոդակապում: Սեղմեք այստեղ՝ Adobe Acrobat ձև բեռնելու համար, կամ այստեղ՝ այլ կայքէջեր տեսնելու համար: 

 

Պարանոցի հետին  հոդակապումն իրականացվում է պարանոցի ետևի մասից (հետին): Վիրահատության արդյունքում երկու կամ ավելի ողեր միաձուլվում են՝ դառնալով ոսկրի մեկ ամբողջական հատված: Բժշկական լեզվով հոդակապումը կոչվում է արթրոդեզ: Պարանոցի հետին հոդակապումը առավել հաճախ կիրառվում է պարանոցի կոտրվածքների կամ հոդախախտների դեպքում, ինչպես նաև պարանոցի կորի դեֆեկտներն ուղղելու նպատակով: Այս վիրահատության ժամանակ վիրաբույժները երբեմն մետաղյա սարք են կցում պարանոցի ոսկրերին: Այդ սարքը կոչվում է «instrumentation»: Սեղմեք այստեղ՝ Adobe Acrobat ձևը բեռնելու համար, կամ այստեղ՝ այլ կայքէջեր տեսնելու համար:  

 

Պարանոցի դիսկերի  հեռացում

 

Պարանոցի դիսկերի  առաջային դիսկէկտոմիան պարանոցի վնասված  դիսկերը բուժելու ամենատարածված  վիրաբուժական միջոցն է: Դրա նպատակն  է ազատել նյարդերի արմատները կամ  ողնուղեղը ճնշումից՝ հեռացնելով վնասված դիսկը: Վիրահատության ժամանակ պարանոցի փափուկ հյուսվածքներն առանձնացվում են և դիսկը հեռացվում է: Երբեմն ողերի միջև առաջացած տարածությունը բաց է թողնվում: Սակայն դիսկի տարածության նորմալ բարձրությունը պահպանելու համար վիրաբույժը կարող է որոշել լրացնել այն ոսկրի փոխպաստվաստանյութով: Սեղմեք այստեղ՝ Adobe Acrobat ֆորմատի ձևը բեռնելու համար, կամ այստեղ՝ այլ կայքէջեր տեսնելու համար: 

 

Պարանոցի հետին  ֆորամինոտոմիա

Ֆորամինատոմիան մեղմում  է ֆորամինալ ստենոզի ախտանիշները: Ֆորամինալ ստենոզի ժամանակ նյարդի արմատը սեղմվում է ֆորամենի ներսում: Այդ սեղմումը սովորաբար հանգեցնում է ողնաշարի դեգեներատիվ փոփոխությունների (ամորտիզացիա):

Պարանոցի վրա շարունակական ճնշման կամ լարվածության հետևանքով ողնաշարի դիսկը կարող է սկսել քայքայվել: Քանի որ ողերի մարմինների միջև տարածությունը կծկվում է, նեղանում է նաև անցքը նյարդի արմատի շուրջ: Արդյունքում նյարդը սեղմվում է: Նյարդի արմատը ճնշվում է ֆորամենում, երբ ֆորամենի արտաքին եզրագծի հոդը բորբոքվում է և խոշորանում՝ նույն ամորտիզացիոն փոփոխությունների պատճառով: Ամորտիզացիան կարող է նաև հանգեցնել ոսկրի բիտերի զարգացման և դեպի ֆորամեն շարժման, ինչը գրգռում է առաջացնում: Ֆորամինոտոմիայի ժամանակ վիրաբույժը հեռացնում է ֆորամենի եզրի շուրջ գտնվող հյուսվածքը՝ զգալիորեն լայնացնելով անցքը, որպեսզի նյարդի արմատը ազատի ճնշումից: Սեղմեք այստեղ՝ Adobe Acrobat ձևը բեռնելու, կամ այստեղ՝ պարանոցի հետին ֆորամինոտոմիայի մասին այլ կայքէջեր դիտելու համար: 

 

Պարանոցի կորպէկտոմիա

Այս պրոցեդուրայով  հեռացվում են ողերի մարմիններն ու դիսկերի տարածությունները բոլոր  կողմերից՝ ամբողջովին ճնշումից ազատելով պարանոցային խողովակը և այդպիսով հեռացնելով ճնշումը ողնուղեղից կամ նյարդերի արմատներից: Սեղմեք այստեղ՝ Adobe Acrobat ձևը բեռնելու համար, կամ այստեղ՝ պարանոցի կորպէկտոմիայի մասին ավելին իմանալու համար:  

 

Պարանոցի լամինէկտոմիա

Լամինէկտոմիան վիրահատություն է, որի նպատակն է ազատել ողնուղեղը ողնաշարի նեղացման հետևանքով առաջացած ճնշումից: Ողնաշարի ստենոզի ժամանակ ոսկրերի բիտերը սեղմում են ողնուղեղին՝ առաջացնելով միելոպաթիա: Միելոպաթիան կարող է առաջացնել աղիների և միզապարկի խնդիրներ, խանգարել քայլվածքին կամ ձեռքերում մանր մոտորիկայի հմտությանը: Լամինէկտոմիայի ժամանակ հեռացվում է ողնուղեղի ետևի մասը ծածկող ոսկրի մի փոքր հատված: Լամինան ողնուղեղի ետևի ոսկրի թիթեղն է, իսկ էկտոմիա նշանակում է ոսկրի թիթեղի հատվածի հեռացում՝ ողնուղեղը ճնշումից ազատելու նպատակով: Սեղմեք այստեղ՝ Adobe Acrobat ձևը բեռնելու համար, կամ այստեղ՝ լրացուցիչ տեղեկությունների համար: 

Ողնաշարի կրծքային հատված 

 

Կիֆոպլաստիա

Կիֆոպլաստիան վիրահատություն է, որը կիրառվում է օստեոպորոզի, չարորակ և բարորակ ուռուցքների հետևանքով առաջացած կոտրվածքների դեպքում: Կիֆոպլաստիան նվազագույն միջամտության պրոցեդուրա է, որը կարող է զգալիորեն մեղմել մեջքի ցավը կամ վերականգնել ողնաշարի կոտրված ոսկրը: Սեղմեք այստեղ՝ Adobe Acrobat ձևը բեռնելու համար, կամ այստեղ՝ կիֆոպլաստիայի մասին ավելին իմանալու համար: 

 

Կրծքային հատվածի  հետին հոդակապում

Հոդակապումը վիրահատություն է, որի արդյունքում երկու կամ ավելի ոսկրեր (այս դեպքում ողեր) միաձուլվում են՝ դառնալով մեկ ամբողջական ոսկր: Այս պրոցեդուրան կոչվում է հետին հոդակապում, քանի որ վիրաբույժն աշխատում է մեջքի վրա, այսինքն ողնաշարի հետին մասից: Հետին հոդակապումը ողնաշարի կրծքային մասում կիրառվում է ողնաշարի անկայունություն, դիսկերի խորը դեգեներատիվ հիվանդություն, սկոլիոզ և ողնաշարի կրծքային հատվածի կոտրվածքներ բուժելու համար: Սեղմեք այստեղ՝ այս պրոցեդուրայի մասին տեղեկություններով Adobe Acrobat ձևը բեռնելու համար: 

 

Գոտկատեղի ողեր 

Գոտկատեղի լամինէկտոմիան  ողնաշարի վիրահատություն է, որի նպատակն  է ոսկրի հեռացման միջոցով ավելորդ ճնշումից ազատել գոտկատեղի ողերի, այսինքն՝ մեջքի ստորին հատվածի, նյարդը կամ նյարդերը:  «Լամինէկտոմիա» տերմինն ունի լատինական ծագում. «lamina» նշանակում է բարակ ափսե, թերթ կամ շերտ, իսկ «էկտոմիա»՝ հեռացում: Լամինէկտոմիայի դեպքում հեռացվում կամ քերվում է ողի լամինան (թիթեղը)` ողնաշարից հեռացող նյարդերի համար տարածություն ստեղծելու համար: Սեղմեք այստեղ՝ գոտկատեղի լամինէկտոմիայի մասին Adobe Acrobat ձևը բեռնելու համար, կամ այստեղ՝ այդ վիրահատության մասին այլ կայքէջեր տեսնելու համար 

 

Գոտկատեղի միկրոդիսկէկտոմիան  վիրահատություն է, որի ընթացքում  վիրաբուժական միկրոսկոպով և միկրովիրաբուժական  միջոցներով միջամտություն է կատարվում՝ բուժելով գոտկատեղի ողերը: Խոշորացույցի և լուսավորման միջոցով միկրոսկոպը թույլ է տալիս հնարավորինս չնչին հեռացում անել: Հեռացվում է միայն ճողվածքով դիսկը, որը սեղմում է մեկ կամ մի քանի նյարդերի արմատներին: Դիսկէկտոմիա տերմինը լատինական ծագում ունի. «discus» նշանակում է հարթ շրջանաձև առարկա կամ ափսե, իսկ «ectomy» նշանակում է հեռացում: Սեղմեք այստեղ՝ գոտկատեղի միկրոդիսկէկտոմիայի մասին Adobe Acrobat ձևը բեռնելու համար, կամ այստեղ՝ այդ վիրահատության մասին այլ կայքէջեր տեսնելու համար 

 

Գոտկատեղի հետին  միջողնային հոդակապումը (PLIF) ողնաշարի վիրահատության տեսակ է, որի ընթացքում ողնաշարին մոտենում են մեջքից (հետին) և ոսկրի փոխպատվաստանյութը տեղադրում երկու հարակից ողերի միջև՝ խթանելու ոսկրերի աճն ու միաձուլումը: Ոսկրի փոխպատվաստանյութը գործում է որպես կամուրջ կամ լաստակ, որի վրա աճում է նոր ոսկրը: Այս վիրահատության վերջնանպատակն է վերականգնել ողնաշարի կայունությունը: Այսօր PLIF-ը կարելի է իրականացնել նվազագույն միջամտությամբ, ինչը թույլ է տալիս վիրաբույժին փոքր կտրվածքներով զգուշորեն բաժանել ողնաշարը շրջապատող մկանները՝ դրանք կտրատելու փոխարեն: Ողնաշարի ավանդական՝ բաց վիրաբուժության դեպքում ողնաշարի մկանները կտրատվում են կամ քերթվում: Նվազագույն միջամտության դեպքում պահպանվում է շրջապատող մկանների և անոթների ֆունկցիան, ինչպես նաև նվազագույնի են հասցվում սպիերըՍեղմեք այստեղ՝ տեղեկատվություն պարունակող Adobe Acrobat ձևը բեռնելու համար, կամ այս հղմանը՝ Գոտկատեղի հետին միջողնային հոդակապում<   

 

Գոտկատեղի միջողնային տրանսֆորամինալ հոդակապումը (TLIF) ողնաշարի վիրահատության տեսակ է, որի դեպքում վիրաբույժը գոտկատեղի ողերին մոտենում է մեջքի վրա կտրվածք անելով: Պրոցեդուրայի անունն ունի հետևյալ ծագումը. տրանսֆորամինալ նշանակում է ֆորամենի, այսինքն անցքի միջովգոտկատեղի (մեջքի ստորին հատվածի), միջողնային (պատվաստանյութը կամ ոսկրի փոխպատվաստանյութը տեղավորվում է երկու ողերի միջև) և հոդակապում (ողնաշարի կայունացում): TLIF-ը գոտկատեղի հետին միջողնային հոդակապման (PLIF) տեսակ է, որը սակայն ապահովում է 360 աստիճան միաձուլում, և որի դեպքում վիրաբույժը խուսափում է առաջային միջամտությունից և դրան առնչվող բարդություններից: Բացի այդ նվազում է նյարդային հյուսվածքների հետ գործ ունենալու, կապանային տարրերի վնասվածքների և ոսկրերի անչափավոր հեռացման հավանականությունը, բարձրանում է կենսաքիմիական կայունությունը, և արդյունքում հիվանդը շուտ է ոտքի կանգնում: Ողնաշարի ավանդական բաց վիրահատությունը կատարվում է ողնաշարի մկանները կտրելով կամ քերթելով: Սակայն այսօր TLIF-ը կարող է իրականացվել նվազագույն միջամտությամբ: Այս վիրահատության դեպքում վիրաբույժը կտրտելու փոխարեն փոքր կտրվածքներ անելով և մկանները ձգելով զգուշորեն առանձնացնում է ողնաշարը շրջապատող մկանային հյուսվածքները: Նվազագույն միջամտության դեպքում պահպանվում է ողնաշարը շրջապատող մկանների և անոթների ֆունկցիան, և հիվանդը զերծ է մնում սպիերից: Իմացեք ավելին գոտկատեղի միջողնային տրանսֆորամինալ հոդակապման մասին՝ սեղմելով այստեղ 

 

Գոտկատեղի առանցքային միջողնային հոդակապում (AxiaLIF®)

AxiaLIF® համակարգը ներառում է վիրաբույժի գործիքներ`դեպի  L5-ից մինչև S1 սրբոսկրի ողերի մարմինները ապահով և վերարտադրողական ճանապարհ ստեղծելու համար: AxiaLIF® տեխնիկան ներառում է նորարար գործիքներ, որոնք թույլ են տալիս իրականացնել գոտկատեղի ողերի ստանդարտ հոդակապում, շեղում և կայունացում` մեղմացնելով բաց վիրաբուժական կտրման միջոցով գոտկատեղի ողերի ավանդական հոդակապման դեպքում սովորաբար առաջացող փափուկ հյուսվածքի վնասվածքները: Սեղմեք այստեղ՝ Adobe Acrobat ձևը բեռնելու համար կամ այստեղ՝ գոտկատեղի առանցքային միջողնային հոդակապման մասին ավելին իմանալու համար: 

 

Կողային միջողնային արտակարգ հոդակապում (XLIF®)

XLIF® մոտեցումը նվազագույն միջամտությամբ պրոցեդուրա է, որը թույլ է տալիս վիրաբույժին ուղղակիորեն մուտք գործել միջողնային դիսկերի տարածք և միաձուլել գոտկատեղի ողերը (մեջքի ստորին հատված) մարմնի կողքից (կողային)` ի տարբերություն առաջային և հետին մուտքի: Ինչպես և ողնաշարի նվազագույն միջամտությամբ վիրահատության մյուս տեսակները, XLIF պրոցեդուրան ևս մշակվել է բուժելու ողնաշարի խանգարումները հյուսվածքների (մկաններ, կապաններ, արյան անոթներ և որովայնի օրգաններ) նվազագույն պատռմամբ, այնպես որ վիրահատության արդյունքում չափազանց քիչ հյուսվածք է վնավում: Հետևաբար վիրահատությունից հետո վերականգնվելու համար անհրաժեշտ ժամանակը նույնպես նվազում է: Իմացեք ավելին կողային միջողնային արտակարգ հոդակապման մասին: 

 

Գոտկատեղի առաջային միջողնային հոդակապումը (ALIF) ողնաշարի վիրահատություն է, որի դեպքում վիրաբույժը ողնաշարին մոտենում է մարմնի առջևից և հեռացնում դիսկ կամ ոսկրանյութ՝ գոտկատեղի երկու հարակից ողների միջև ընկած տարածքից: Այս պրոցեդուրան կարող է լինել բաց վիրահատության տեսքով կամ էլ՝ նվազագույն միջամտությամբ տեխնիկայի կիրառմամբ: Սեղմեք այստեղ՝ Adobe Acrobat ձևը բեռնելու համար, կամ այստեղ՝ ALIF-ի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

 

 

Español